Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գագիկ Մարտիրոսյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդական

Գագիկ Մարտիրոսյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդական
16.09.2016 | 22:01

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: Որոշումը հրապարակված է e-gov.am կայքում:

Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գուրգեն Դումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Պաշտոններից ազատվել են նաև վարչապետի խորհրդականներ Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանը, վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանը:

Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ